«Ինտերֆաքս»․ Իրավապահները Մինսկում օդ են կրակել՝ փորձելով կանխել ցուցարարների կուտակումները

Բելառուս իրավապահները քիչ առաջ օդ են կրակել՝ փորձելով կանխել ընդդիմադիր ցուցարարների կուտակումները երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կեցավայր հանդիսացող «Դռոզդի» պետական ամառանոցի հարևանությամբ։ Այս մասին հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը՝ նշելով, որ Մինսկում ընթացող բողոքի ակցիաների մասնակիցների թիվը, որոշ գնահատականներով, երեկոյան կողմ հասել է150 հազարի։

Օրվա ընթացքում Մինսկի ոստիկանությունը փորձում էր կանխել ընդդիմադիրների մեծ շարասյան ձևավորումը, բերման է ենթարկվել բողոքի ակցիաների առնվազն 250 մասնակից։