Մատչելիության հղումներ

Մինսկում վերսկսվել են բողոքի ակցիաները


Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր հազարավոր մարդիկ են կրկին փողոց դուրս եկել՝ պահանջելով չեղարկել օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները։ Այսօրվա ակցիան կազմակերպիչները անվանել են «Հերոսների երթ»։

Վաղ առավոտվանից Մինսկի կենտրոնում ոստիկանության և ներքին զորքերի ստորաբաժանումները ուժեղացված հսկողություն են սահմանել, քաղաքի մի շարք կենտրոնական հրապարակներն, ինչպես նաև նախագահ Լուկաշենկոյի նստավայրի մատույցները արգելափակված են։ Մինսկի մետրոպոլիտենը հայտարարել է, որ փակում է քաղաքի կենտրոնում գտնվող կայարաններից յոթը՝ «ուղևորների անվտանգությունն ապահովելու նպատակով»։

Բելառուսական աղբյուրները հաղորդում են ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած առաջին բախումների մասին, կան բերման ենթարկվածներ։

XS
SM
MD
LG