Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 187-ով, բուժվածներինը՝ 54-ով, գրանցվել է մահվան ևս 5 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 187-ով՝ հասնելով 45 հազար 862-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 54-ով և հասել 41 հազար 659-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 3 հազար 681 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 238 հազար 312-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 59 (տղամարդ), 81 (կին), 53 (տղամարդ), 70 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 282 է:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 5 մարդ: