Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 172-ով, բուժվածներինը՝ 171-ով, գրանցվել է մահվան ևս 2 դեպք

COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 878 մարդ:

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 172-ով՝ հասնելով 45 հազար 675-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 171-ով և հասել 41 հազար 605-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 3 հազար 372 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 234 հազար 631-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտները եղել են 61 և 55 տարեկան տղամարդիկ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 911-ի, ևս 281 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 878 մարդ: