Կիևը դատապարտում է Բելառուսի ընտրություններն ու բռնաճնշումները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո

Այդ մասին Մերկելի հետ հեռախոսազրույցում ասել է Զելենսկին:

Ուկրաինան դատապարտել է Բելառուսի վերջին նախագահական ընտրություններն ու ընդդիմության դեմ շարունակվող բռնաճնշումները: «Կիևը միանում է Եվրամիության հայտարարությանը», - երեկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Վիճահարույց նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքներով վեցերորդ անգամ անընդմեջ նախագահ էր հռչակվել Ալեքսանդր Լուկաշենկոն, Բրյուսելը հայտարարել էր՝ քվեարկությունը ազատ և արդար չէր։

Ակնկալվում է, որ մինչև այս ամսվա վերջ եվրոպական ընտանիքը պատժամիջոցներ կսահմանի բելառուսցի մի քանի տասնյակ պաշտոնյաների նկատմամբ, որոնք մեղսակից են ընտրախախտումներին ու խաղաղ ցուցարարների դեմ բռնություններին։