Բայդեն․ «Թրամփը մտածված կերպով ստորադասել է կորոնավիրուսի վտանգավորության աստիճանը»

ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդեն, սեպտեմբեր, 2020թ.

«Կորոնավիրուսի համաճարակի ընթացքում Դոնալդ Թրամփի որդեգրած մարտավարությունը դավաճանական քայլ էր ամերիկացի ժողովրդի հանդեպ», - Միչիգան կատարած նախընտրական այցի ընթացքում չորեքշաբթի երեկոյան նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենը։

Նախկին փոխնախագահը մեկնաբանել է հայտնի ամերիկացի լրագրող Բոբ Վուդվորդի նոր գրքում տեղ գտած տվյալները, որոնց համաձայն՝ նախագահ Թրամփը դեռ համաճարակի ամենասկզբում՝ փետրվարին, իմացել է կորոնավիրուսի տարածման հնարավոր ծանր հետևանքների մասին։

«Այն օրը, երբ Միացյալ Նահանգներում COVID-19-ից մահվան 190 հազարերորդ դեպքն արձանագրվեց, The Washington Post-ի սյունակագիր Բոբ Վուդվարդի շնորհիվ մենք տեղեկացանք, որ Միացյալ Նահանգների նախագահը դեռ փետրվարին արված մի ձայնագրությունում խոստովանել է, թե տեղյակ է, որ կորոնավիրուսը տարածվում է օդակաթիլային ճանապարհով։ Նա տեղյակ է եղել, թե ինչ մահաբեր հիվանդություն է դա, նա տեղյակ է եղել, որ այն շատ ավելի մահաբեր է, քան գրիպը, սակայն մտածված կերպով ստորադասել է խնդրի կարևորությունը։ Փորձագետներն ասում են, որ եթե Թրամփը մեկ շաբաթ շուտ սկսեր զբաղվել [հակահամաճարակային խնդիրներով], հնարավոր կլիներ 36 հազար մարդու կյանք փրկել», - հայտարարում էր Բայդենը։