Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը պնդում է, որ կորոնավիրուսի համաճարակի սկզբում ցանկանում էր խուսափել համատարած խուճապից


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում Սպիտակ տանը, սեպտեմբեր, 2020թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում Սպիտակ տանը, սեպտեմբեր, 2020թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցած գիշեր արձագանքել է հայտնի լրագրող Բոբ Վուդվորդի գրքում տեղ գտած պնդումներին, որոնց համաձայն՝ ինքը տեղյակ է եղել կորոնավիրուսի մահաբեր հետևանքների մասին, սակայն կրավորական կեցվածք է որդեգրել։

«Ես չէի ցանկանում խուճապ ստեղծել։ Ես ցանկանում էի, որ դա ուժի ցուցադրություն լիներ, որ դա մեր պետության ուժի ցուցադրությունը լիներ։ Եվ մենք, ցանկացած չափանիշից ելնելով, բավական լավ ենք կարողացել աշխատել։ Եթե դուք համեմատելու լինեք մյուս երկրներում կամ տարածաշրջաններում արձանագրված թվային ցուցանիշների հետ, ապա կտեսնեք, որ մենք ապշեցուցիչ աշխատանք են կատարել։ Ցավալի է, սակայն, որ լրատվամիջոցները մի շարք հրաշալի մարդկանց, այդ թվում՝ փոխնախագահի աշխատանքը այդպես էլ ըստ արժանվույն չգնահատեցին», - հայտարարում էր Թրամփը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG