Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել, ընդհանուր թիվը հասավ 317-ի, 283-ը բուժվել են

Կորոնավիրուսի ախտորոշման՝ հայաստանյան արտադրության թեստեր, արխիվ

Փաստացի բուժում ստացող 32 քաղաքացիներից 5-ի վիճակը գնահատվում է ծանր, 4-ինը՝ միջին ծանրության:

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 1 նոր դեպք: «Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքից է: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ», - ասված է Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարության հաղորդագրությունում:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ առողջացել է ևս 6 քաղաքացի:

Առայսօր Արցախում նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 317 մարդու մոտ, որից 283-ը հաղթահարել է այն: Փաստացի բուժում է ստանում 32, ընդհանուր մեկուսացված է 49 քաղաքացի: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 131 նմուշառում է իրականացվել: Մինչ օրս կատարվել է 12 հազար 502 փորձանմուշի հետազոտություն, ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Արցախում կորոնավիրուսի 2 վարակակիր մահացել է այլ պատճառներով, COVID-19-ից մահվան դեպքեր չեն արձանագրվել: