Մատչելիության հղումներ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք, ընդհանուր թիվը հասավ 316-ի, 277-ը առողջացել են


Փաստացի բուժում է ստանում 37 մարդ, նրանցից 4-ի վիճակը գնահատվում է ծանր, 7-ինը՝ միջին ծանրության:

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 1 նոր դեպք: Վարակակիրը Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղում հաստատված օջախի շփման շրջանակից է և գտնվում էր մեկուսացման մեջ, ասված է Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարության հաղորդագրությունում:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ առողջացել է 7 քաղաքացի:

Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը Արցախում հաստատվել է 316 մարդու մոտ, որից 277-ը հաղթահարել է այն: Փաստացի բուժում է ստանում 37, ընդհանուր մեկուսացված է 57 քաղաքացի: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 7-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 190 նմուշառում է իրականացվել: Մինչ օրս կատարվել է 12 հազար 371 փորձանմուշի հետազոտություն:

Հիշեցնենք՝ Արցախում կորոնավիրուսի 2 վարակակիր մահացել է այլ պատճառներով, COVID-19-ից մահվան դեպքեր չեն արձանագրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG