Բելառուսցի ընդդիմադիրները Կիևում պատմեցին Կոլեսնիկովայի անհետացման հանգամանքների մասին

Բելառուս - Ընդդիմադիր առաջնորդ Մարիա Կոլեսնիկովան Մինսկում բողոքի ցույցի ժամանակ, 30-ը օգոստոսի, 2020թ.

Բելառուսական բողոքի ցույցերի առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովայի գործընկերներ Իվան Կրավցովը և Անտոն Ռոդնենկովը Կիևում ասուլիսի ժամանակ ներկայացրել են նրա առեղծվածային անհետացման հանգամանքները:

Բելառուսցի ընդդիմադիրները պատմել են, որ իրենց Կոլեսնիկովայի հետ միասին բերել են Բելառուսի և Ուկրաինայի միջև գտնվող չեզոք գոտի և բռնի կերպով ավտոմեքենա նստեցրել: Այնտեղ արդեն դրված են եղել նրանց անձնագրերը, բժշկական ապահովագրությունը, կորոնավիրուսի թեստեր և ավիատոմսեր Կիևից դեպի տարբեր երկրներ: Կոլեսնիկովան, սակայն, պատռել է անձնագիրը, պատուհանից դուրս եկել մեքենայից, քանի որ դռները ներսից բացել հնարավոր չէր, ու քայլել դեպի Բելառուս: Նրա գտնվելու վայրն անհայտ է մնում: Ընդդիմության ներկայացուցիչներն ասում են, որ Մարիա Կոլեսնիկովան սահմանապահների մոտ է:

Մինսկում անցկացված՝ Կոլեսնիկովային և մյուս քաղբանտարկյալներին սատարող բողոքի ցույցերի մասնակիցներին, այդ թվում` տարեց կանանց, բիրտ ուժի կիրառմամբ բերման էին ենթարկում: