Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտությամբ սկսեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի նոր մրցաշարը:
C լիգայի 2-րդ խմբի առաջին տուրում Հայաստանի ընտրանին Սկոպյեում 1:2 հաշվով զիջեց դաշտի տերերին՝ Հյուսիսային Մակեդոնիայի թիմին:
Երեք գոլերն էլ գրանցվեցին 11-մետրանոցների արդյունքում՝ հանդիպման 5-րդ, 38-րդ և հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեներին: Հայաստանի հավաքականից գոլի հեղինակ դարձավ Տիգրան Բարսեղյանը:
Այս խմբում հանդես են գալիս նաև Վրաստանի և Էստոնիայի հավաքականները:
Հիշեցնենք, Ազգերի լիգայի առաջին՝ 2018-19 թվականների մրցաշարում Հայաստանի հավաքականը երկրորդ տեղը գրավեց D լիգայի 4-րդ խմբում: