Սեպտեմբերի 1-ին մի շատ երկրներում ավանդաբար վերսկսվում է ուսումնական նոր տարին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հույս է հայտնել, որ երեխաները դպրոց կվերադառնան, մարդիկ` աշխատանքի՝ պահպանելով անհրաժեշտ անվտանգության պայմանները, կորոնավիուսի նոր բռնկումներ թույլ չտալու համար։
«Ոչ մի երկիր չի կարող պարզապես ձևացնել, թե համավարակն ավարտվել է։ Իրականությունն այն է, որ կորոնավիրուսը հեշտ է տարածվում և կարող է ճակատագրական լինել բոլոր տարիքի մարդկանց համար»,- Ժնևում նախօրեին կայացած ասուլիսում ասել է նա։
Նրա խոսքերով՝ վիրուսը վերահսկող երկրները կարող են ավելի բացվել, բայց վերաբացվելն առանց վերահսկողության աղետի տոմս է։