Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 25,5 միլիոնին, հիվանդությունից մահացել է շուրջ 850 հազար, ապաքինվել՝ 16,8 միլիոն մարդ


Ռուսաստան - Ախտահանման աշխատանքներ Մոսկվայի դպրոցներից մեկում, 25-ը օգոստոսի, 2020թ.
Ռուսաստան - Ախտահանման աշխատանքներ Մոսկվայի դպրոցներից մեկում, 25-ը օգոստոսի, 2020թ.

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում մոտենում է 25,5 միլիոնին, հիվանդությունից մահացել է շուրջ 850 հազար, ապաքինվել՝ 16,8 միլիոն մարդ:

Անգլիայի, Ֆրանսիայի և Բելգիայի միլիոնավոր աշակերտներ այսօր կվերադառնան դպրոց՝ չնայած Եվրոպայում կորոնավիրուսի տարածման ցուցանիշների աճին: Շատ ուսուցիչներ և ծնողներ անհանգստացած են, որ դպրոցների վերաբացումը է՛լ ավելի կարագացնի COVID-19-ի տարածումը: Բայց կառավարությունները ցանկանում են ազատ թողնել ծնողներին, որպեսզի նրանք կարողանան աշխատել և վերականգնել տուժած տնտեսությունները: Նրանք նաև պնդում են, որ երեխաներին դպրոց վերադարձնելը լավագույնն է նրանց երկարաժամկետ զարգացման համար, և որ երիտասարդները բարձր ռիսկի չեն ենթարկվում COVID-19-ով վարակվելու դեպքում:

Ֆրանսիայում 11-ից 18 տարեկան աշակերտները, նաև ուսուցիչները պարտավոր են դիմակներ կրել ինչպես ներսում, այնպես էլ դրսում: Երկրի կրթության նախարարը օգոստոսի 31-ին ասել էր, որ առանձին դեպքերում հնարավոր է որոշ դպրոցներ կրկին փակվեն, եթե կորոնավիրուսի դեպքերի թվի աճ նկատվի:

Վեցամսյա դադարից հետո Անգլիայում նույնպես աշակերտները դպրոց են վերադառնում: Կառավարությունը հույս ունի, որ շփումները նվազագույնի հասցնելու և սոցիալական հեռավորությունը պահպանելու վերահսկողության համակարգը թույլ կտա խուսափել վարակի բռկումներից:

Դպրոցներն ու բուհերը առկա ուսուցմամբ այսօրվանից բացվել են նաև Ռուսաստանում:

XS
SM
MD
LG