Բոլորն արական սեռի են՝ 24, 32, 33 և 46 տարեկան:
«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանց վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Բոլորն արական սեռի են, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Հաղորդագրությունը մանրամասնում է.
- 33 տարեկան` ունի վերին շնչուղիների 10 տոկոս այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 35 տոկոս:
- 32 տարեկան` ունի վերին շնչուղիների 20 տոկոս այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 90 տոկոս:
- 46 տարեկան` ունի վերին շնչուղիների 10 տոկոս այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 50 տոկոս:
- 24 տարեկան` ունի վերին շնչուղիների 10 տոկոս այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերես կազմում է 30 տոկոս:
Հիշեցնենք, «Պռոշյան կոնյակի գործարանի» Արմավիր գյուղի մասնաճյուղում հրդեհը տեղի է ունեցել այսօր, 2 մարդ զոհվել է: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության՝ հրդեհը հաջորդել է պայթյունին: