Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 25,2 միլիոնը, մահացել է շուրջ 846 հազար, բուժվել՝ 16,6 միլիոն մարդ

Հնդկաստան - Կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում Կալկաթայում, արխիվ

Կորոնավիրուսի համաճարակի սկզբից ի վեր աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 25,2 միլիոնը, զոհերինը` 846 հազարը, շուրջ 16,6 միլիոն մարդ բուժվել է:

Վարակման դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է ԱՄՆ-ում, երկրորդ տեղում Բրազիլիան է, երրորդում՝ Հնդկաստանը:

Հնդկաստանը համաշխարհային ռեկորդ է սահմանել օրվա կտրվածքով նոր դեպքերի քանակով՝ երեկ հաղորդվեց մոտ 79 հազար նոր դեպքի մասին: Փորձագետները ենթադրում են, որ նույնիսկ այս թիվը ճշգրիտ չի արտացոլում իրավիճակը, քանի որ երկրում կան բազմաթիվ չհաստատված դեպքեր թեստերի պակասի պատճառով:

Հնդկաստանում շուրջ 63,5 հազար մարդ արդեն մահացել է Covid-19-ի բարդություններից: Այդուհանդերձ, իշխանությունները շարունակում են վերացնել տնտեսությունը կաթվածահար արած սահմանափակումները: Սեպտեմբերի աշխատանքը կվերսկսի մետրոպոլիտենը, կթույլատրվեն կրոնական, քաղաքական և մարզական միջոցառումները հարյուրից ոչ ավելի մարդու մասնակցությամբ: