Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 25 միլիոնից:
Վերջին օրերին դեպքերի կտրուկ աճ է գրանցվում Հնդկաստանում`աշխարհի երկրորդ ամենամեծ բնակչությունն ունեցող երկրում: Երեկ այստեղ մեկ օրում հայտնաբերվել է վարակի ավելի քան 78 հազար նոր դեպք, վարակակիրների ընդհանուր թիվն անցել է 3,5 միլիոնից. այս ցուցանիշով Հնդկաստանն այժմ երրորդն է աշխարհում`Միացյալ Նահանգներից ու Բրազիլիայից հետո:
Նոր ուսումնական տարվան ընդառաջ սրվում է իրավիճակը նաև Եվրոպայում. մի շարք երկրներում, այդ թվում` Ֆրանսիայում, Իսպանիայում, Չեխիայում վարակը կրկին տարածվում է համաճարակի պիկին արձանագրված արագությամբ:
Հունգարիան որոշել է սեպտեմբերի մեկից փակել սահմանները օտարերկրացիների առջև, Ֆրանսիայի մայրաքաղաքում և շրջակա արվարձաններում դիմակները կրկին դարձել են պարտադիր, հաջորդ շաբաթվանից էլ այդ կանոնը ուժի մեջ կմտնի Չեխիայում: