Երեկ երեկոյան Մինսկում բերման է ենթարկվել ավելի քան երկու տասնյակ լրագրող տարբեր լրատվամիջոցներից, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության չորս լրագրողներ: Նրանք Մինսկի Ազատության հրապարակում սպասում էին բողոքի հերթական ակցիային:
Մոտ 3,5 ժամ անց լրագրողների մեծ մասին ազատ են արձակել՝ մինչ այդ ստուգելով փաստաթղթերը, գրանցելով բնակության և գրանցման հասցեները, ինչպես նաև ստուգելով տեսախցիկներն ու հեռախոսները:
Կեսգիշերին մոտ առնվազն 6 լրագրողներ դեռ շարունակում էին մնալ ոստիկանության բաժանմունքում, քանի որ նրանք հրաժարվել էին ցույց տալ ոստիկաններին իրենց հեռախոսների և տեսախցիկների պարունակությունը: