Մեկնարկել է Նոր Զելանդիայում ահաբեկչություն իրականացրած զինյալի դատավարությունը

Նոր Զելանդիայում մեկնարկել է 2019 թվականի մարտի 15-ին Քրայսչըրչ ավանի մզկիթներում մահմեդականների վրա ահաբեկչական հարձակում իրականացրած զինյալի դատավարությունը, որի ավարտին դատարանը կհրապարակի վճիռը: Ամբաստանյալի աթոռին է 29-ամյա ավստրալացի Բրենթոն Թարանթը, ով մեղադրվում է 50 մարդու սպանության և սպանության 39 փորձի մեջ:

Ամիսներ տևած դատավարությունը փակ էր, իշխանությունները որպես հիմնավորում նշել են, թե ամբաստանյալը կարող է իր ելույթները օգտագործել քարոզչական նպատակներով: Թարանթին սպառնում է ցմահ ազատազրկում. սա կլինի Նոր Զելանդիայի պատմության ընթացքում առաջին դատավճիռը ծայրահեղականության և ահաբեկչական գործունեության հոդվածով: