Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 176-ով՝ հասնելով 42 հազար 792-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 84-ով և հասել 35 հազար 991-ի:
Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 1501 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 195 հազար 194-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 852-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ) և 62 (տղամարդ) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 255 է:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 5 հազար 694 մարդ: