Բելառուսի անփոփոխ առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի մրցակից Սվետլանա Տիխանովսկայան նոր ուղերձ է հղել աջակիցներին՝ հորդորելով ընդարձակել համազգային գործադուլները։
«Ձեր ըմբոստությունն արդեն իսկ վախեցրել է վարչակազմին», - պնդել է ընդդիմադիր գործիչը, ով օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից երկու օր անց հեռացել է երկրից՝ ենթադրաբար իշխանությունների բռնաճշնման տակ։
Այսօր Տիխանովսկայան հանդիպել է Լիտվայի վարչապետին, հեռախոսազրույց ունեցել Էստոնիայի արտգործնախարարի հետ՝ հորդորելով Արևմուտքին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկել Բելառուսում ստեղծված իրավիճակն ու բռնությունները ընդդիմության դեմ։
Եվրամիությունը ընտրությունների արդյունքը չի ճանաչում և պատրաստվում է Լուկաշենկոյի վարչակազմի դեմ պատժամիջոցներ սահմանել: Միացյալ Նահանգների պետքարտուղարն, իր հերթին, հայտարարել էր, թե Վաշինգտոնը ևս պատրաստ է գնալ այդ քայլին։