Եվրամիությունը չի ճանաչում անցած կիրակի Բելառուսում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները:
«Քվեարկությունն արդար ու ազատ չէր», - երեկ հայտարարել են կառույցի անդամ երկրների արտգործնախարարները` հավանություն տալով Լուկաշենկոյի վարչակազմի դեմ պատժամիջոցներ սահմանելու առաջարկին:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, «սև ցուցակում» կներառվեն բոլոր այն պաշտոնյաները, որոնք պատասխանատու են ցուցարարների դեմ բռնությունների, բռնաճնշումների և ընտրությունների արդյունքները կեղծելու համար:
«Կարծում եմ` այդ ցուցակը կներկայացվի արդեն հաջորդ շաբաթ», - «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է Չեխիայի արտգործնախարար Տոմաս Պետրիչեկը:
Բարձրաստիճան դիվանագետը, սակայն, չի հստակեցրել` արդյոք ցանկում կլինի նաև նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անունը: