Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 160-ով՝ հասնելով 40 հազար 593-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 541-ով և հասել 33 հազար 157-ի:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտները եղել են 71 (տղամարդ), 71 (կին), 73 (կին), 86 (տղամարդ), 84 (կին), 81 (տղամարդ) և 67 (տղամարդ): Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։
Ըստ նույն աղբյուրի՝ երեկ իրականացվել է 968 թեստավորում, ընդհանուր առմամբ մինչ այժմ իրականացվել է 177 հազար 322 թեստավորում:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 803-ի: Եվս 234 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 6 հազար 399 մարդ: