Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 200-ով՝ հասնելով 40 հազար 185-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 8 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 387-ով և հասել 32 հազար 395-ի:
Ըստ նույն աղբյուրի՝ ընդհանուր առմամբ իրականացվել է 174 հազար 438 թեստավորում:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտները եղել են 68 (կին), 64 (կին), 90 (տղամարդ), 78 (տղամարդ), 82 (կին), 62 (տղամարդ), 73 (կին) և 51 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 785-ի:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 6 հազար 777 մարդ: