Մատչելիության հղումներ

Վարչապետ. Կորոնավիրուսի թվերի անկումը արձանագրվել է դիմակի պարտադիր կրման արդյունքում


Համաճարակային իրավիճակը Հայաստանում շարունակաբար թուլանում է, կառավարության այսօրվա նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ կորոնավիրուսի վարակման դեպքերի հայտնաբերելիությունը բարձրացել է։ «Առողջապահության նախարարությունն ինքն ավելի նախաձեռնող կլինի, և ռիսկային տեղերում մենք սեփական նախաձեռնությամբ կգնանք և ախտորոշումներ կիրականացնենք, և սա այն ձևը կլինի, որ մեզ հնարավորություն կտա ի վերջոհաղթահարել համաճարակը»,- նկատեց վարչապետը:

Նա նաև տեղեկացրեց, որ նախորդ օրվա դրությամբ ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 68 պացիենտ, ծանր վիճակում գտնվող 300 պացիենտ․ - «Ծայրահեղ ծանր հիվանդների պիկը եղել է 131, դա արձանագրվել է հուլիսի 8-ին, իսկ ծանր դեպքերի պիկը եղել է հուլիսի 9-ին՝ 572 դեպք, և տեսնում ենք, որ էականորեն թվերը նվազել են։ Մեր վերլուծությունը ցույց է տալիս միանշանակ, որ մենք նման անկում կարողացել ենք արձանագրել հիմնականում դիմակի պարտադիր կրման կանոնը ներդնելու արդյունքում և շնորհիվ»։

XS
SM
MD
LG