Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետաքննության ընթացքում 16 հոգի ձերբակալվել է

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթյունի հետևանքով ավերված տներից մեկը, 6 օգոստոսի, 2020թ.

Լիբանանի իշխանությունները 16 մարդու են ձերբակալել Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետաքննության ընթացքում: Վարչապետ Հասան Դիաբը խոստացել է պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին:

Ձերբակալվածների թվում է նավահանգստի գլխավոր տնօրեն Հասան Կորայտեմը: Associated Press-ը, հղում անելով հետաքննությանը ծանոթ անանուն աղբյուրին, տեղեկացնում է, որ նրան կհարցաքննեն այսօր:

Կենտրոնական բանկը նաև սառեցրել է մի քանիսի բանկային հաշիվները, այդ թվում ՝ գլխավոր տնօրենի և մաքսային վարչության պետի: