Մատչելիության հղումներ

Մակրոն․ «Լիբանանում հարկավոր է շուտափույթ բարեփոխումներ իրականացնել»


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Բեյրութ ժամանելուն պես խիստ քննադատության է ենթարկել Լիբանանի ղեկավարներին՝ երկրում ծագած ճգնաժամը հաղթահարելու անկարողության համար։

«Առանց այս պայթյունի էլ մենք տեղյակ էինք, որ Լիբանանում ծագած ճգնաժամը խորն է, և երկրի ղեկավարների վրա պատմական պատասխանատվության բեռ է դնում։ Սա քաղաքական, բարոյական, տնտեսական և ֆինանսական ճգնաժամ է, որից առաջին հերթին տուժում է Լիբանանի ժողովուրդը։ Ստեղծված կացությունը արագ լուծումներ է պահանջում։ Ինձ համար այս այցը նաև Լիբանանի քաղաքական ղեկավարների և գործող կառույցների հետ շիտակ և պահանջատեր երկխոսություն ծավալելու հնարավորություն է», - նշում էր Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը այցելել է նաև պայթյունի վայր՝ հետևելով որոնողական աշխատանքների ընթացքին։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 145 մարդ է զոհվել, 5 հազար մարդ վիրավորվել է։ Լիբանանի տնտեսությանը շուրջ 15 միլիարդ դոլարի վնաս է հասցվել։

XS
SM
MD
LG