Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 233-ով, բուժվածներինը՝ 706-ով, գրանցվել է մահվան ևս 2 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 233-ով՝ հասնելով 39 հազար 819-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 706-ով և հասել 31 հազար 556-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 1588 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 171 հազար 600-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 772-ի, ևս 228 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտները եղել են 82 (կին) և 62 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 7 հազար 263 մարդ: