Գիշերը և առավոտյան սահմանին հարաբերական անդորրը պահպանվել է

ՀՀ ԶՈՒ զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում սահմանին, արխիվ

Հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը:

Միաժամանակ, Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառման համաձայն, ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 14 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 155 կրակոց:

Այգեձոր, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում հրադադարը խախտվել է 10 անգամ, Զանգակատուն, Ելփին ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 3 անգամ, Բարձրունի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի հատվածում` 1 անգամ, մանրամասնում է ՊՆ խոսնակը: