Մատչելիության հղումներ

ՀՀ ԶՈՒ առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և այլ ուժեր բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի


Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ խոսնակի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ խոսնակի ֆեյսբուքյան էջից

Հայաստանի Զինված ուժերի զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն` այսօր վաղ առավոտյան ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից Զինված ուժերի առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների, հաղորդում է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը:

Նպատակը, ըստ Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառման, զորքերի մարտունակության, ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունների ստուգումն է, հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերի ճշտումը, ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումների անցկացումը՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG