Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք, ընդհանուր թիվը հասավ 193-ի, 147-ը բուժվել են

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: «Վարակակիրներից 5-ը Ստեփանակերտ քաղաքից են` նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ: 1 դեպք էլ հայտնաբերվել է Ասկերանի շրջանի Այգեստանի համայնքի բնակչի մոտ», - ասված է Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրությունում:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ ևս 3 քաղաքացի:

«Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 193 մարդու մոտ, որից 147-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 46, ընդհանուր մեկուսացված է 98 քաղաքացի»,- փոխանցում է Արցախի առողջապահական գերատեսչությունը:

Թեստավորումների նպատակով 130 նմուշառում է իրականացվել: Մինչ օրս իրականացվել է 4 հազար 346 փորձանմուշի հետազոտություն: