Կորոնավիրուսից մահվան ևս մեկ դեպք է արձանագրվել բուժաշխատողների շրջանում, հայտնում է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«56-ամյա Արմինե Հովհաննիսյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի բուժքույր», - գրել է խոսնակն իր ֆեյսբուքյան էջում:
Այսօր առավոտյան հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսից երեկ գրանցված մահվան դեպքերից մեկը արձանագրվել է բուժաշխատողի մոտ: