Մատչելիության հղումներ

Covid-19-ից մահվան դեպքերից մեկն արձանագրվել է բուժաշխատողի մոտ. ԱՆ խոսնակ


Կորոնավիրուսից մահվան դեպքերից մեկն արձանագրվել է բուժաշխատողի մոտ, հայտնում է առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«59-ամյա Սիրանուշ Հարությունյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես մանկաբույժ: Շնորհակալ ենք բժշկուհուն իր պատասխանատու և նվիրումով աշխատանքից, հոգատար վերաբերմունքից», - ֆեյսբուքում գրել է Նիկողոսյանը:

Անցած մեկ օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 439 նոր դեպք, ապաքինվել է 560 պացիենտ, արձանագրվել է մահվան ևս 16 դեպք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG