Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միխայիլ Դեգտյարյովին նշանակել է Խաբարովսկի երկրամասի նահանգապետի պաշտոնակատար:
Խաբարովսկում օրեր շարունակ բազմահազարանոց ցույցեր են սպանություններ պատվիրելու մեջ մեղադրվող նախկին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալին նախնական կալանքից ազատելու պահանջով:
Ֆուրգալը Վլադիմիր Ժիրինովսկու առաջնորդած լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից է: Նա չի ընդունում մեղադրանքը:
Նահանգապետի նորանշանակ պաշտոնակատարը նույնպես այդ կուսակցությունից է:
Պուտինը Մոսկվայից տեսակապով է զրուցել Կերչում գտնվող Դեգտյարյովի հետ: Դեգտյարյովը նախագահին հավաստիացրել է, որ պատրաստ է անհապաղ մեկնել Խաբարովսկ: