Մատչելիության հղումներ

Խաբարովսկում շարունակվում են ցույցերն ի պաշտպանություն Սերգեյ Ֆուրգալի


Սերգեյ Ֆուրգալի աջակիցները պահանջում են ազատել կալանավորված նահանգապետին, Խաբարովսկ, 18-ը հուլիսի, 2020թ.
Սերգեյ Ֆուրգալի աջակիցները պահանջում են ազատել կալանավորված նահանգապետին, Խաբարովսկ, 18-ը հուլիսի, 2020թ.

Խաբարովսկի նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի կալանքի դեմ ռուսաստանյան մի շարք քաղաքներում մարդաշատ բողոքի ակցիաները շարունակվում են: Կիրակի օրը երկրամասի խոշոր քաղաքներում Խաբարովսկում, Վլադիվոստոկում հազարավոր մարդիկ մասնակցում են ի պաշտպանություն Ֆուրգալի ցույցերին։

Ֆուրգալը ձերբակալվել է հուլիսի 9-ին, նա մեղադրվում է 2004-2005 թվականներին Խաբարովսկի և Ամուրի շրջաններում գործարարների սպանություններ կազմակերպելու մեջ: Նա հերքում է մեղադրանքը:

Սերգեյ Ֆուրգալը նահանգապետ է ընտրվել 2018-ին՝ այդ ընտրություններում նա մեծ առավելությամբ հաղթել էր իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածուին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG