Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 13,5 միլիոնը, հիվանդությունից մահվան դեպքերինը՝ 584 հազարը, բուժվել է մոտ 7,6 միլիոն մարդ

Սերբիա - Բելգրադի հիվանդանոցներից մեկում բուժօգնություն է ցուցաբերվում կորոնավիրուսով վարակվածին, 14-ը հուլիսի, 2020թ.

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 13,5 միլիոնը, հիվանդությունից մահվան դեպքերինը՝ 584 հազարը, բուժվել է մոտ 7,6 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:

Վարակվածների և մահվան դեպքերի թվով առաջինը մնում է Միացյալ Նահանգները՝ համապատասխանաբար մոտ 3,5 միլիոն և 137 հազար, հաջորդը Բրազիլիան է՝ ավելի քան 1,9 միլիոն վարակակիր և 75 հազար մահվան դեպք:

Covid-19-ի դեպքերի թվով երրորդը Հնդկաստանն է՝ մոտ 970 հազար, մահվան դեպքերի թվով՝ Միացյալ Թագավորությունը՝ ավելի քան 45 հազար: