Աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն անցել է 13,3 միլիոնը, հիվանդությունից մահացել է մոտ 579 հազար, բուժվել՝ 7,4 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:
Ռուսաստանը վերսկսում է կանոնավոր տրանսպորտային հաղորդակցությունը Բելառուսի հետ, ևս 8 երկիր պատրաստ է սկսել ընդունել Ռուսաստանից այցելուների՝ Թուրքիան, Մալդիվները, Կուբան, Դոմինիկյան Հանրապետությունը, Եգիպտոսը, Խորվաթիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Մեքսիկան:
Անցած մեկ օրվա ընթացքում Մեքսիկայում գրանցվել է վարակի 7 հազար նոր դեպք և կորոնավիրուսից մահվան 836 դեպք:
Ի տարբերություն Ռուսաստանի, բազմաթիվ այլ երկրներում սահմանափակումները խստացվում են, որոշ շրջաններում կրկին կարանտին է սահմանվում:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում փակ են բոլոր ռեստորանները, բարերը, զվարճանքի կենտրոնները, կենդանաբանական այգիներն ու թանգարանները:
Իշխանությունները մեկշաբաթյա կարանտին են սահմանել Հնդկաստանի Բանգալոր քաղաքում:
Իրանի մայրաքաղաք Թեհրանում ևս մեկշաբաթյա կարանտին է սահմանված: Փակ են համալսարանները, դպրոցները, գրադարանները, գեղեցկության սրահները, մզկիթները, կինոթատրոնները, թատրոնները և թանգարանները: Բոլոր մշակութային, զվարճանքի և կրոնական միջոցառումները ժամանակավորապես դադարեցված են:
Ղազախստանում արդեն որոշվել է, որ հաջորդ ուսումնական տարին դպրոցականները կսկսեն հեռավար, չի նախատեսվում բացել մանկապարտեզները: