Եվրամիությունը վաղը կներկայացնի ոչ ԵՄ անդամ 15 երկրների ցանկ, որոնք անվտանգ են կորոնավիրուսի համաճարակի տեսանկյունից: Reuters գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Արանչա Գոնսալես Լայան։
Ֆրանսիական Le Monde պարբերականի տվյալներով` այդ ցանկում ընդգրկվել են Վրաստանը, Սերբիան, Չեռնոգորիան, Կանադան, Նոր Զելանդիան, Հարավային Կորեան, Ճապոնիան, Թայլանդը, Ուրուգվայը, Ավստրալիան, Ալժիրը, Թունիսը, Մարոկոն, Ռուանդան։
Ցանկը հաստատվելու դեպքը Եվրամիության անդամ երկրների և այդ երկրների քաղաքացիները կկարողանան անարգել փոխադարձ այցեր իրականացնել:
Եվրամիությունը փակել էր արտաքին ու ներքին սահմանները մարտի կեսերից` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մի քանի շաբաթ է եվրոպական երրկներում վարակակիրների թիվը շարունակաբար նվազում է, որոշ պետություններ արդեն իսկ բացել են սահմանները անմիջական հարևանների հետ: