Մատչելիության հղումներ

ԵՄ-ում դեռ չեն որոշել՝ որ երկրների առջև են բացելու արտաքին սահմանները հուլիսի 1-ից


ԵՄ արտաքին՝ Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև սահմանը, արխիվ
ԵՄ արտաքին՝ Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև սահմանը, արխիվ

Եվրամիության երկրները այսօր չեն հաջողել համաձայնության գալ՝ որ երկրների առջև են բացելու արտաքին սահմանները հուլիսի 1-ից: Դեսպանները որոշել են քննարկումները շարունակել առաջիկա ուրբաթ։

Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հաղորդմամբ՝ ակնկալվում է, որ ցուցակում կլինեն միության սահմաններից դուրս գտնվող մոտ 20 երկրներ։ Նախկին Խորհրդային Միությունից դիտարկվում է միայն Վրաստանի հնարավորությունը, սակայն նույնիսկ Թբիլիսիի դեպքում վերջնական որոշում դեռ չի կայացվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG