Պուտինն առաջարկում է բարձրացնել հարուստների հարկերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում Հաղթանակի շքերթի ժամանակ, Մոսկվա, 24-ը հունիսի, 2020թ.

Ռուսաստանի նախագահն առաջարկում է 13-ից 15 տոկոս դարձնել այն մարդկանց եկամտահարկը, որոնք տարեկան 5 միլիոն ռուբլուց ավելի են ստանում։

«Սա մեզ թույլ կտա 60 միլիարդ ռուբլով ավելացնել բյուջեի եկամուտները և ավելի շատ գումար հատկացնել ծանր հիվանդություններով տառապող երեխաների բուժմանը», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին հղած ուղերձում։

Առաջարկը հնչել է նախագահի նախաձեռնած սահմանադրական հանրաքվեից մեկ շաբաթ առաջ։ Հուլիսի 1-ին քվեարկության դրված փոփոխությունները առաջարկում են զրոյացնել նախագահական բոլոր նախկին ժամկետները, ինչից հետո Պուտինը կկարողանա կրկին առաջադրվել 2024 թվականի ընտրություններում։ Օրեր առաջ նա այդ հնարավորությունը չէր բացառել։