Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ծննդյան տարեդարձի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ, շնորհավորել նրան ծննդյան տարեդարձի առթիվ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Փաշինյանն Արմեն Սարգսյանին մաղթել է հաջողություններ հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնում՝ ի բարօրություն մեր պետության և ժողովրդի։ Նիկոլ Փաշինյանը նախագահին և նրա ընտանիքին մաղթել է նաև քաջառողջություն և երջանկություն:

Արմեն Սարգսյանին ուղերձներով շնորհավորել են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Հայաստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, այլ պետությունների ղեկավարներ, հասարակական-քաղաքական գործիչներ:

Արմեն Սարգսյանն այսօր դարձավ 67 տարեկան: