Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, երեկ Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս 161 դեպք է գրանցվել, ընդհանուր ցուցանիշը անցել է 8 հազարից:
Վարակակիրների թիվը, մինչդեռ, մի քանի օր է` աննշան, բայց` նվազում է. անցած մեկ օրում արձանագրվել է 7 հազար 889 նոր դեպք, ինչը մի քանի տասնյակով պակաս է նախորդ օրվա ցուցանիշից:
Անկախ փորձագետները, սակայն, կասկածի տակ են դնում այս վիճակագրությունը, չբացառելով, որ իշխանությունները թաքցնում են իրական պատկերը, որպեսզի նպաստավոր պայմաններ ստեղծեն հուլիսի 1-ին նախատեսված Սահմանադրական հանրաքվեի համար: Այդ քվեարկությամբ Վլադիմիր Պուտինի նախագահության նախորդ բոլոր ժամկետները կզրոյացվեն, և նա կրկին առաջադրվելու հնարավորություն կստանա: