Մատչելիության հղումներ

Ռուսաստանում գործազուրկների թիվը հասավ 2,5 միլիոնի


Կարի արտադրամաս Ռուսաստանում, արխիվ
Կարի արտադրամաս Ռուսաստանում, արխիվ

Ռուսաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը հասել է գրեթե 2,5 միլիոնի։ Երկրի նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունում այդ մասին ասել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Անտոն Կոտյակովը։

Նախարարը նշել է, որ հունիս ամսին շաբաթական 150 հազար գործազուրկ է գրանցվել։

Մինչ սահմանափակումներ մտցնելը, անցած մարտ ամսին Ռուսաստանում գրանցված էր 726 հազար գործազուրկ։ Կարանտինային ռեժիմ հայտարարելուց հետո Անտոն Կոտյակովը կանխատեսել էր, որ գործազուրկների թիվը կարող է անցնել 5 միլիոնը, բայց ինչ ժամանակահատվածի համար է կանխատեսում՝ չէր հստակեցրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG