Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 2 քաղաքացու մոտ՝ հասնելով 96-ի

Արցախում կորոնավիրուս է հաստատվել է Հադրութի շրջանի ևս երկու կոնտակտավոր բնակիչների մոտ, այսպիսով, հաստատված դեպքերի թիվը հասավ 96-ի, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:

Համաձայն հաղորդագրության, ապաքինվել է երկու քաղաքացի, ընդհանուր՝ 58:

Այս պահին մեկուսացված է 93 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1553 թեստավորում: