Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները, ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարը նշել է, որ չնայած մեծ բացարձակ թվերին, վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումները ավելի դրական են, քան կանխատեսված էր:
«Աճի տեմպի նվազման նման միտումների պատճառը կարող է լինել միայն մեր վարքագիծը, հակահամաճարակային պարզ կանոնների պահպանումը:
Իրավիճակը, սակայն մնում է շատ լարված և մենք բոլորս պետք է հավելյալ ու երկարատև ջանք գործադրենք այն բարելավելու համար», - նկատել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 544-ով՝ հասնելով 18 հազար 33-ի: