Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 544-ով՝ հասնելով 18 հազար 33-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 9 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 243-ով և հասել 6 հազար 814-ի: Փաստացի բուժվում են 10 հազար 818-ը: Մինչ այժմ իրականացվել է 87 հազար 600 թեստ:
Մահացածների ընդհանուր թիվը հասավ 302-ի: «Պացիենտները եղել են 64 (կին), 69 (կին), 80 (կին), 72 (կին), 67 (կին), 72 (տղամարդ), 59 (տղամարդ), 42 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ», - տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 99 է: