Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն պլանավորել է այս շաբաթվա ընթացքում Հավայի նահանգի ռազմակայանում բանակցություններ վարել Չինաստանի պատվիրակության հետ` քննարկելու երկկողմ հարաբերությունները, որոնք այս տարվա սկզբից լարված բնույթ են կրում, մասնավորապես նաև կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Հաղորդվում է, որ հանդիպումը կայանալու է հունիսի 17-ին, օրակարգում հարցերի երկար ցանկ է՝ կորոնավիրուս, Հոնկոնգ, Հյուսիսային Կորեա, երկու կողմերի մամուլի կոշտ հայտարարություններ։
Սպիտակ տնից կամ Պետքարտուղարությունից հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություն դեռևս չկա։