Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ

Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ, հայտնում է e-gov.am-ը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ երեկ կառույցի արդեն նախկին նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ ազատման դիմում է գրել: Այսօր վարչապետը հաստատեց, որ նա կազատվի այդ պաշտոնից: