Մինեապոլիսում սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանութունից հետո Միացյալ Նահանգներում սկսված բողոքի ակցիաները շարունակվում են:
Հազարավոր մարդիկ մայրաքաղաք Վաշինգտոնում, Նյու Յորքում, Ֆիլադելֆիայում և բազմաթիվ այլ մեծ ու փոքր քաղաքներում դատապարտում են ոստիկանների վայրագ վերաբերմունքը բերման ենթարկվողների ու մասնավորապես սևամորթ կասկածյալների նկատմամբ:
Տասն օր տևող զանգվածային ցույցերի ընթացքում տեղի են ունենում նաև խանութների և գրասենյակների վրա հարձակումներ, հրկիզումներ, ավերումներ և թալան:
Բողոքի ակցիաների կազմակերպիչները հերքում են կապը հանցագործների հետ:
Ակտիվիստները հայտարարում, են որ ցանկանում են բողոքի ակցիաները վերածել Ամերիկայի արդարադատության համակարգը բարեփոխելու շարժման: