Կորոնավիրուսով վարակված 418 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, 81-ը` ծայրահեղ ծանր, նաև գրանցվել է 33-ամյա քաղաքացու մահ, ով ունեցել է քրոնիկական հիվանդություններ, պարետատան նիստից հետո հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Բարդացած անամնեզն է եղել մահվան պատճառը»,- փոխանցեց նախարարը:
Առավոտյան տվյալներով` ծայրահեղ ծանր վիճակում էին 59-ը, ծանր՝ 391-ը:
Արսեն Թորոսյանը նշեց, որ բոլորս պետք է հասկանանք, որ որևէ մեկն ապահովագրված չէ կորոնավիրուսային հիվանդությունից դրական ելքով:
Թորոսյանը կոչ արեց հաճախ լվացվել, ձեռքով չբարևել, որտեղ հնարավոր է` պահպանել սոցիալական հեռավորություն։
«Չեմ հիշում՝ վերջին անգամ երբ եմ ինչ-որ մեկի ձեռքով բարևել»,- ասաց նա։