Չինաստանում երեկ չի գրանցվել կորոնավիրուսի և ոչ մի նոր դեպք։ Այդ մասին հայտնել է երկրի Առողջապահության ազգային հանձնաժողովը։
Ընդհանուր հաշվով համավարակի բռնկումից ի վեր Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսի 82 հազար 995 դեպք, մահացել է 4 հազար 634 մարդ։ 78 հազար 291 հիվանդ ապաքինվել է։
Երեկ հիվանդանոցից դուրս է գրվել ևս 3 հիվանդ։ Այսօրվա դրությամբ հիվանդանոցներում է գտնվում 70 մարդ, նրանցից 4-ը ծանր վիճակում են։
Վերջին շրջանում Չինաստանում կորոնավիրուս են հայտնաբերել միայն արտասահմանից ժամանողների մոտ, նրանց ընդհանուր թիվը 1734 է, այդ հիվանդներից 1688-ն արդեն ապաքինվել են, 46 մարդ դեռ մնում է հիվանդանոցներում։